Լրահոս

14.12.2021 12:36


Կապանում՝ տանը հայտնաբերել են 67-ամյա կնոջ դի. կասկածյալը նրա որդին է

Կապանում՝ տանը հայտնաբերել են 67-ամյա կնոջ դի. կասկածյալը նրա որդին է

Երեկ՝ դեկտեմբերի 13-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Մ.Ստեփանյան փողոցի շենքերից մեկի բնակարանում դի կա:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները նշված տանը ակնհայտ բռնության հետքերով հայտնաբերել են նույն տան բնակիչ, 67-ամյա Սիլվա Դավթյանի դին:

Մինչ դատաբժիշկը զննում էր դին, Սյունիքի մարզի ոստիկաններն ու քննիչները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ, սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Կապանի բաժին են բերման ենթարկել նույն տան բնակիչ, 42-ամյա Գևորգ Գ.-ին:

Վերջինս Կապանի ոստիկանությունից ներկայացվել է Սյունքիի մարզային քննչական վարչություն, որտեղ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշով հարուցված քրեական գործի շրջանակում հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սարգսյանի որոշմամբ ձերբակալվել է:

Գևորգ Գ.-ն սպանվածի որդին է, ով նախկինում եղել է դատապարտված:

Այս խորագրի վերջին նյութերը