Լրահոս

14.12.2021 11:19


29 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 161 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

29 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 161 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում դեկտեմբերի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 161 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 342 765-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 26 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 29 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9325-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 472 է, ընդհանուր առողջացածներինը՝ 326 304, փաստացի բուժվողներինը՝ 7136: Մեկ օրում արվել է 5567 թեստավորում, ընդհանուր առմամբ արվել է 2 456 948 թեստավորում:

Այս խորագրի վերջին նյութերը