Լրահոս

14.12.2021 11:07


Մոսկվայում չվերթեր են հետաձգվել՝ ձյան տեղումների պատճառով. մեկօրյա տեղումների ծավալը կազմել է ամսական նորմայի 20%-ը. նման քանակի ձյուն չէր եղել 28 տարի

Մոսկվայում չվերթեր են հետաձգվել՝ ձյան տեղումների պատճառով. մեկօրյա տեղումների ծավալը կազմել է ամսական նորմայի 20%-ը. նման քանակի ձյուն չէր եղել 28 տարի

Երեքշաբթի առավոտյան ձյան տեղումների պատճառով ավելի քան 30 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել Մոսկվայի երեք «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» օդանավակայաններում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով չվացուցակներին:

«Վնուկովո» օդակայանում հետաձգվել է 5 թռիչք, «Դոմոդեդովոյում»՝ 9, իսկ «Շերեմետևոյում» հետաձգվել է 5, չեղարկվել՝ 16 չվերթ:

Մոսկվայում այսօր առավոտյան արդեն տեղացել է ամսական տեղումների նորմայի 20-ը: Այս օրը նման քանակի ձյուն Մոսկվայում չէր գրանցվել 28 տարի շարունակ: Այս մասին հայտնել են «Ֆոբոս» եղանակային կենտրոնից:

Կենտրոնից տեղեկացնում են նաև, որ ՌԴ մայրաքաղաքում 30 սմ հաստությամբ ձյուն է նստել. մեկ օրում ձյան քանակը գրեթե կրկնակի ավելացել է:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը