Մեկնաբանություն

14.12.2021 10:45


Նիկոլի գլխավոր դատաՂազ դհոլը (տեսանյութ)

Նիկոլի գլխավոր դատաՂազ դհոլը (տեսանյութ)

Եթե Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, հրավիրում էր Ալիևի կնոջը՝ Մեհրիբանին, Ղարաբաղում մուղամ լսելու (և հասնում իր նպատակին․ Ալիևն ու իր կնիկը նիկոլենց հանձնած Շուշիում մուղամ էին լսում), ապա պետք չէ զարմանալ, որ Նիկոլի գլխավոր դատախՂազ Արթուր Դավթյանը մուղամային կլկլոցների տակ ինքնամոռաց տժժում է։ ԴատաՂազն անտաղանդ դհոլ էր խփում։

Եթե Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, հայտարարում էր, որ մեր զինվորները զոհվել են հանուն ոչնչի (ի վերջո, նիկոլենք հասան իրենց նպատակին՝ հազարավորներին ուղարկելով զոհվելու՝ հողերը հանձնելու դիմաց), ապա բնական է, որ Նիկոլի նշանակած գլխավոր դատաՂազ Արթուր Դավթյանը պետք է էժանագին երգի տակ տժժա այն օրերին, երբ մենք զոհեր ու վիրավորներ ենք ունենում։

Բազմակի օգտագործման դհոլը

Արթուր Դավթյանն իր տեսակով դհոլ է։ Ով ինչպես դխկացնում է, այնպիսի արձագանք էլ Արթուրից ստանում է։ Դհոլի պես։

2018–ից առաջ նա Սերժ Սարգսյանի դհոլն էր ու Նիկոլին կալանավորելու միջնորդություն էր ներկայացնում։ Հենց իշխանափոխություն եղավ, Դավթյան Արթուրը ճամբարափոխ եղավ ու սկսեց արդեն նոր տիրոջ հրահանգով իր նախկին տերերին ու Նիկոլի քաղաքական հակառակորդներին կալանավորել։

Բարոյակա՞ն մարդ է արդյոք դատաՂազ Դավթյան Արթուրը։ Ո՛չ, նա բարոյական մարդ չէ։ Եթե բարոյական լիներ ու մի քիչ հարգեր Սահմանադրությունն ու օրենքները, ապա Ռոբերտ Քոչարյանի դեմ հիստերիկի նախաձեռնած քաղաքական հետապնդման գործիք չէր դառնա։

Եթե բարոյական լիներ ու իրավունք հարգեր դհոլ Արթուրը, ապա ՍԴ վերջին որոշումից հետո պետք է անհապաղ ներողություն խնդրեր կալանքի տակ ապօրինաբար հայտնված ԱԺ երեք պատգամավորներից ու հրաժարական տար։ Բայց դե դհոլից ի՞նչ ենք պահանջում։ Արթուրը մեր օրերի տխրահռչակ Վիշինսկին է, որը գործում է Ալիևի սրտի ուզածով ու Նիկոլի հրահանգով։

Միայն Ալիևը կուզենար կալանավայրում տեսնել Շուշին ազատագրողներին, Արցախի հերոսներին, ՀԱՊԿ–ի հայ գլխավոր քարտուղարին։

Նիկոլը թուրքի ուզածն արեց Դավթյան Արթուրի ձեռքերով։ Ու դա չի ներվելու նրան։ Դա չի մոռացվելու։ Արթուրը դեռ շատ մուղամներ կլսի ու կդմբդմբացնի, բայց կալանավայրում։

Կորյուն Մանուկյան

Հ․Գ․ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ տեսակի մարդու է Նիկոլը գլխավոր դատաՂազի դերում պահել։ Մեր երկիրը ողբերգական վիճակում է հայտնվել, մենք գրեթե ամեն օր զոհ կամ վիրավոր ենք շարունակում տալ, իսկ Դավթյան Արթուրը հրճվանքով դհոլ է խփում։ Էդ կամակատարը, փաստորեն, բացի ամենից, նաև ռաբիս է։ Դե գեղցի Նիկոլի սրտի դատաՂազն ուրիշ ի՞նչ պետք է լիներ։

Այս խորագրի վերջին նյութերը