Լրահոս

13.12.2021 18:36


Չպատվաստվածների համար Covid-ի դեմ բուժումը վճարովի կարող է դառնալ փետրվարի 1-ից. ԱՆ խոսնակ

Չպատվաստվածների համար Covid-ի դեմ բուժումը վճարովի կարող է դառնալ փետրվարի 1-ից. ԱՆ խոսնակ
ՀՀ առողջապահության նախարարությունը քննարկում է չպատվաստված և կորոնավիրուսով վարակված քաղաքացիների հիվանդանոցային բուժումը փետրվարի 1-ից վճարովի դարձնելու հարցը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց նախարարի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը։
Նրա խոսքով` վիրուսը շարունակում է մուտացվել, պարբերաբար նոր շտամներ են ի հայտ գալիս, պատվաստումային ցուցանիշն էլ այնքան գոհացնող չէ, հետևաբար նախարարությունը ստիպված է նոր պահանջներ և սահմանափակումներ կիրառել։

«Այդ ամենով պայմանավորված` հիմա կրկին այս հարցը քննարկում ենք, այնպես չէ, որ դադարել էինք քննարկել։ Կախված իրավիճակից` արդեն վերջնական որոշում կկայացնենք»,-ասաց նա։

Նշենք, որ չպատվաստված քաղաքացիների բուժումը վճարովի դարձնելու մասին քննարկումները սկսվել են հոկտեմբերից։ Դեռ այն ժամանակ նշվում էր, որ կորոնավիրուսով հոսպիտալացված քաղաքացիները ստիպված կլինեն վճարել մոտ 800.000 դրամ։ Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ Լամարա Մանուկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ Covid-19-ի դեմ բուժումը չի կարող անցնել 150 000 դրամի շեմը։
Հիշեցնենք, որ այս պահին բուժումն իրականացվում է պետական միջոցներով։

Այս խորագրի վերջին նյութերը