Լրահոս

13.12.2021 22:10


Covid-19-ի դեմ ավելի շատ պատվաստվել են տղամարդիկ

Covid-19-ի դեմ ավելի շատ պատվաստվել են տղամարդիկ

Հայաստանում Covid-19-ի դեմ պատվաստվածների կեսից ավելին տղամարդիկ են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատվաստումների սեռատարիքային ցուցանիշները հրապարակել է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Հայաստանում Covid-19-ի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափ ստացած անձանց 45.9 տոկոսը կանայք են, 54.1 տոկոսը՝ տղամարդիկ, իսկ երկրորդ դեղաչափ ստացածների 45.1 տոկոսը՝ կանայք, 54.9 տոկոսը՝ տղամարդիկ:

Ամենաշատը պատվաստվել են 35-64 տարեկան անձինք: Մասնավորապես, առաջին դեղաչափ ստացածների 58.2 տոկոսը 35-64 տարիքի քաղաքացիներ են, 27.2 տոկոսը՝ 18-34 տարեկան, 14.5 տոկոսը՝ 65 տարեկանից բարձր քաղաքացիները և ընդամենը 0.1 տոկոսը՝ 12-17 տարեկան երեխաները:

Իսկ երկրորդ դեղաչափ ստացած քաղաքացիների 60.5 տոկոսը 35-64 տարեկան անձինք են, 24.29 տոկոսը՝ 18-34 տարեկան անձինք, 15.2 տոկոսը՝ 65 տարեկանից բարձրերը, իսկ 0.01 տոկոսը՝ 12-17 տարեկան երեխաները:

Այս խորագրի վերջին նյութերը