Քաղաքական

13.12.2021 17:02


Թուրքիայի ազգային հետախուզությունը հայերեն լավ իմացող թյուրք-մուսուլմաններ է որոնում

Թուրքիայի ազգային հետախուզությունը հայերեն լավ իմացող թյուրք-մուսուլմաններ է որոնում

Yerkir.am-ը գրում է․ Համացանցում գրառումներ են տարածվում, թե թյուրք-մուսուլմաններին, որոնք լավ տիրապետում են հայերենին, բարձր աշխատավարձով աշխատանքներ են խոստանում:

Նշվում է, որ դիմորդները պետք է լավ հայերեն ու արևելահայ քերականություն իմանան, ցանկալի է՝ լինեն ադրբեջանցիներ: Նրանք պետք է տեղափոխվեն Անկարա, եթե ընտանիք ունեն` ընտանիքով, առաջին մեկ ամիսը կարող են հանգստանալ, ծանոթանալ Թուրքիային, ամբողջը՝ պետության հաշվին: Աշխատավարձը 1000-2000 ԱՄՆ դոլար է, լավ աշխատելու դեպքում` կավելանա 20-30 տոկոսով:

Ռուս ռազմական թղթակից, Շուշիի Սբ Ամենափրկիչ եկեղեցում ադրբեջանական հրթիռից վիրավորված Յուրի Կոտենոկը նշում է, որ դրա հետևում կանգնած է Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունը` MİT-ը:

«Ահա այպիսի հայտարարություններ են տարածվում թուրքամետ խմբերի ու խողովակների միջոցով։ Թուրքական MİT-ը (նման գրառումների տակ հենց նրա ականջներն են երևում) լուրջ գրասենյակ է, և, ըստ երևույթին, շատ շուտով մենք ականատես կլինենք Հայաստանի դեմ ուղղված տեղեկատվական արշավների քանակի և մասշտաբների կտրուկ աճի»,-գրում է Կոտենոկը:

Այս խորագրի վերջին նյութերը