Քաղաքական

13.12.2021 15:42


Արթուր Դավթյանի և Սպիտակցի Հայկոյի քեֆի օրը երեք հայ զինվոր էր զոհվել, սահմանին պատերազմ էր

Արթուր Դավթյանի և Սպիտակցի Հայկոյի քեֆի օրը երեք հայ զինվոր էր զոհվել, սահմանին պատերազմ էր

Հատկապես պատերազմից հետո շատերի մոտ զարմանք է առաջացնում այն, թե ինպիսի ջանասիրությամբ և սառնասրտությամբ է նախկինների ժամանակ գլխավոր դատախազ դարձած Արթուր Դավթյանը պաշտպանում Նիկոլ Փաշինյանին և իր թիմակիցներին։ Նույն ջանասիրությամբ Արթուր Դավթյանը գործեր է կարում ընդդիմադիր գործիչների վրա և շատերին մեկուսացնում իրենց քաղաքական հայացքների համար։

Ոմանք կարծում էին, որ Արթուր Դավթյանը, որպես գլխավոր դատախազ պետք է իր մեջ այնքան պետականության զգացում ունենար, որ փորձեր օրինական ճանապարհով մեկուսացներ հայրենիքի շահերին դավաճանած պաշտոնյաներին, վատագույն դեպքում հրաժարական տալ և չշարունակել Փաշինյանի հանցավոր գործունեության կեղտերն իր վրա վերցնել, կամ այսպես ասած քաղաքական «փամփերսի» դեր կատարել։

Օրերս հրապարակված տեսանյութը, սակայն, շատ հարցերի պատասխաններ տվեց։ Տարածվեցին կադրեր, թե ինչպես է Արթուր Դավթյանը քեֆ անում ռեստորաններից մեկում, գլխավոր դատախազի տրամադրությունն այնքան բարձր է, որ ինքն էլ միացել էր երաժիշտներին և դհոլ էր նվագում։

Գլխավոր դատախազի այս քեֆ ուրախությունը եղել է այս տարվա օգոստոսի 16-ին։ Այդ օրը ադրբեջանական ԶՈՒ-ն ագրեսիա էր իրականացնում Հայաստանի սահմանների նկատմամբ Սոթքի ուղղությամբ, թշնամական ուժերի կողմից թիրախավորվել էին Կութ և Նորաբակ գյուղերը, հակառակորդի ԶՈՒ կողմից արձակված գնդակից զոհվել էր ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառայող, 2002թ. ծնված, շարքային Արման Հովհաննեսի Հակոբյանը, մեկ այլ զորամասի մարտական հենակետում զոհվում է պայմանագրային զինծառայող Վահան Դիլիկի Թաթոսյանը, Խոզնավարի հատվածում հակառակորդը փորձել է առաջ գալ, Երասխի հատվածում հակառակորդի գնդակից զոհվում է ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառսյող, 1975թ. ծնված, ավագ ենթասպա Վահան Դիմիկի Թաթոսյանը, Սև լճի հատվածում հակառակորդը դիմում է սադրանքի։

Այսինքն մենք գործ ունենք մի մարդու հետ, որը կարողանում է տեղը-տեղին խնջույք կազմակերպել ու լիաթոք ուրախանալ, երբ սահմանին ունենք առնվազն երեք զոհ, հակառակորդը մի քանի հատվածներից ներխուժում է Հայաստանի սուվերեն տարածք, թիրախավորվում են սահմանամերձ բնակավայրերի խաղաղ բնակիչներ։ Այսքանից հետո ի՞նչ եք սպասում Արթուր Դավթյանից։

Ու հիմա լրիվ տրամաբանական է Արթուր Դավթյանի ներդաշնակ գործունեությունը Նիկոլ Փաշինայնի թիմի հետ։ Նրանց համար ոչինչ էլ չի փոխվել, դեռ մի բան էլ հավեսով քեֆ անելու ժամանակ ու հավես ունեն։ Մնում է հուսալ, որ Արթուր Դավթյանն ու Նիկոլ Փաշինյանը գոնե նոյմեբերի 9-ին խնջույք կազմակերպած չլինեն, կամ կազմակերպելիս գոնե կարողացել են այնպես անել, որ տեսնայութերի արտահոսք չլինի։ Հանրության համար այդ աստիճան ցինիզմը խիստ վնասաբեր կլինի։

Աղբյուրը՝ politik.am

Այս խորագրի վերջին նյութերը