Աշխարհ

13.12.2021 19:19


Ավստրալիայում իխտիոզավրի գանգոսկր է հայտնաբերվել

Ավստրալիայում իխտիոզավրի գանգոսկր է հայտնաբերվել

Անհետացած ծովային սողունի գանգոսկրը հայտնաբերվել է Ռիչմոնդի մերձակայքում՝ Ավստրալիայի Քվինսլենդ նահանգի հյուսիսում: 2018 թվականին այդ վայրում հայտնաբերվել են խոշոր իխտիոզավրի ոսկորներ: Այդ մասին գրում է «Վոկրուս սվետա» ճանաչողական պարբերականը՝ հղում անելով The Canberra Times-ին:

Հետազոտողները համարում են, որ քարացուկները 112 միլիոն տարեկան են ու պատկանում են նույն կենդանուն: Այսօրվա դրությամբ հայտնաբերվել են գանգի մասեր, ատամներ ու ծնոտի ոսկորը: Դրանց չափերը վկայում են, որ իխտիոզավրը հասել է 5-6 մետրի:

Ավելի վաղ Ռիչմոնդ շրջանում հայտնաբերվել էր 10-մետրանոց կրոնոզավրի ոսկորները: Այս տարի նույն շրջանում հայտնաբերվել են պտերոզավրի քարացած մնացորդներ:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը