Գիտնականները պարզել են, թե ինչպես կզարգանա համավարակը «օմիկրոն» շտամի դեպքում
Լոնդոնի հիգիենայի ու տրոպիկական բժշկության դպրոցի գիտնականները հայտարարել են, որ «օմիկրոն» շտամը կարող է առաջացնել կորոնավիրուսի շրջապտույտի նոր ալիք: Այդ մասին հաղորդվում է դպրոցի կայքում, տեղեկացնում է Գազետա-ն:
Նրանց տվյալներով՝ նոր շտամը կարող է հանգեցնել ավելի մեծ թվով հոսպիտալացումների՝ ի տարբերություն նախորդ տարվա ցուցանիշների: Եթե չձեռնարկվեն անհրաժեշտ միջոցները, ապա ձմռան ընթացքում Անգլիայում կարող է մահանալ շուրջ 24,7 մարդ, վատագույն դեպքում զոհերի թիվը կարող է հասնել 74,8 հազարի:
Որպեսզի իրավիճակը դառնա ավելի բարենպաստ, անհրաժեշտ են խթանիչ պատվաստումներ ու կոլեկտիվ իմունիտետ քաղաքացիների շրջանում, ընդգծվում է հետազոտության մեջ:

Աղբյուրը՝ news.am