ԱԺ նախագահ նշանակված Ալեն Սիմոնյանի վարքագծով ու հայտարարություններով պայմանավորված «Հայաստան» դաշինքը առաջ է քաշել նրա պաշտոնանկության հարցը։
Ալեն Սիմոնյանը, բնականաբար, դեմ է դրան։ Նա «համեստորեն» համարում է, որ իր հրաժարականը վնասում է ՀՀ անվտանգությանը։
Իրականությունը ճիշտ հակառակն է։ Սիմոնյանի վարքագիծը և հայտարարությունները սպառնում են ՀՀ անվտանգությանը։ Բայց նա նիկոլություն է անում, այսինքն՝ կառչած է աթոռից։
Ալենի նիկոլության առանձնահատկությունները
Ինչո՞ւ է ընդդիմությունը պահանջում Ալեն Սիմոնյանի հրաժարականը։ Դա քաղաքական արձագանքն է նրա արածների։
Ինչպե՞ս կարող է ԱԺ նախագահի պաշտոնում լինել մեկը, ով Հայաստանի ներկա պայմաններում կարող է սպիտակ «շոռտիկը» հագնել, տժժալ Միկոնոսի թանկարժեք լողափում, ինքնամոռաց տրջիկ տալ այնտեղի դիսկոտեկում։
Դատելով ամենից՝ Ալեն Սիմոնյանը, ով Միկոնոս էր մեկնել Նիկոլի աներձագի ու պատգամավոր դարձած «դիջեյի» ուղեկցությամբ, չի հասկանում, թե ինչու չի կարող որպես ՀՀ բարձրաստիճան պաշտոնյա տժժալ միկոնոսներում։ Նա այդ տժժալուց ընդամենը երկու օր առաջ ԱԺ-ում հանդիպել էր գերիների, անհետ կորածների հարազատներին ու կոկորդիլոսի արցունքներ թափել, թե բա գիշերները չենք գնում, ամեն րոպե մտածում ենք մեր տղաների մասին։ Փաստորեն, ստում էր, ձև էր թափում։
Ալենի իրական հոգեվիճակը դիսկոտեկային տժժիկներն են։
Ալենին գերիների հարցը չի հետաքրքրում։ Ինչպես պարզվեց՝ նրա համար գերիները չկան։ Այս հարցում էլ է նա նիկոլություն անում։
Ալեն Սիմոնյանը պետք է լքի ԱԺ նախագահի պաշտոնը նաև այն պատճառով, որ ՀՀ ներկա իրավիճակում կրկին լծվել է հայ–ռուսական հարաբերությունները փչացնելու գործին։ Իսկ դա իրոք հղի է անվտանգային սպառնալիքներով։ Մեկ անգամ Նիկոլն ու իր ուսապարկերը դա արել են ու ստացել ենք ողբերգություն։ Հիմա սրանք երկրորդ ողբերգությունն են ուզում բերել՝ ջուր լցնելով թուրք–ադրբեջանական ջրաղացին։ Իսկ դա անթույլատրելի է։
Ուշագրավ է, որ թերթերից մեկն ի պաշտպանություն Ալենի գրել է, թե բա որ Ալենին ուզում են հանել, նրա փոխարեն կարող է գալ էն գնդլիկ տղան՝ կռտած բուղան, կամ էլ՝ ղուշ բռնողը։ Ուզում են ասել, որ Ալենը հո՞ սրանցից լավն է, թող մնա։
Ի պատասխան Ալենի պաշտպանների գրածի ասենք, որ գնդլիկը, ղուշ բռնողը, Ալենը, դիջեյը, բեղիկավորը և մյուսները, գնդլիկի ինքնաբնորոշմամբ՝ ուսապարկեր են։ Այսինքն՝ նույն զիբիլը։ Նրանք Նիկոլի ուսապարկերն են։ Ալենը բացառություն չէ։ Պարզապես երբ այդ ուսապարկերից մեկին նշանակում ես ԱԺ խոսնակ ու նա սկսում է ՀՀ շահերին վնասող քայլեր անել և ձայներ հանել, ապա պետք է հեռանա՝ մինչև Թուրքիայի ու Ադրբեջանի «ուսապարկին» հեռացնելու հարցի լուծման հասնելը։
Ալեն Սիմոնյանի նիկոլությունը

Պետրոս Ալեքսանյան