Աշխարհ

13.12.2021 19:45


Ախալքալաքում տղամարդը դանակահարել է նախկին կնոջ հարազատներին, այդ թվում՝ 8 ամսական երեխային

Ախալքալաքում տղամարդը դանակահարել է նախկին կնոջ հարազատներին, այդ թվում՝ 8 ամսական երեխային

Վրաստանի Ախալքալաքի Մեծ Սամսար գյուղում դանակահարության դեպք է գրանցվել։

Tert.am-ի հետ զրույցում տեղի բնակիչը պատմեց, որ նախկին դատապարտյալը ազատ արձակվելուց հետո գնացել է նախկին կնոջ հայրական տուն և դանակահարել տան անդամներին։

«Դանակահարել է նախկին կնոջը մորը` զոքանչին, աներորդուն, նրա կնոջն ու վերջիններիս 8 ամսական երեխային ու դիմել փախուստի»,-ասաց աղբյուրը։

Մեկ այլ աղբյուր Tert.am-ի հետ զրույցում հայտնեց,որ կասկածյալը հայտնաբերվել է և ձերբակալվել։

Այս խորագրի վերջին նյութերը