Քաղաքական

13.12.2021 14:03


Գերիների վերաբերյալ պաշտոնյաների հայտարարությունները կարող են ազդեցություն ունենալ. Եղիշե Կիրակոսյան

Գերիների վերաբերյալ պաշտոնյաների հայտարարությունները կարող են ազդեցություն ունենալ. Եղիշե Կիրակոսյան

Գերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքները չեն դադարում, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

«Այս պահին էլ շարունակվում են։ Եվրոպական դատարանի կոնտեքստում մենք շարունակում ենք աշխատել ու վերջերս գերեվարված անձանց մասով ներկայացվել էր պահանջ ու ընդամենը երկու օր առաջ ներկայացրել էինք նոր ապացույցներ, որի արդյունքում դատարանը կայացրել է միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշում ու ժամկետ է ֆիքսել Ադրբեջանի համար իր մոտ գտնվող գերեվարված անձանց մասին մանրամասն տեղեկատվություն ներկայացնելու առումով»,-նշեց նա։

Հարցին, թե որքանով է խանգարում գերիների վերաբերյալ պաշտոնյաների, մասնավորապես, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարություններն իրենց աշխատանքին, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչն արձագանքեց. «Պարզ է, հայտարարությունները կարող են ազդեցություն ունենալ տարբեր մակարդակի, բայց, ամեն դեպքում, մենք մեր աշխատանքն իրականացնում ենք»։

Հիշեցնենք՝ «Դեժավյու» տելեգրամյան ալիքը տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը միջոցառումներից մեկի ժամանակ քաղաքացու հետ զրույցում ասում, թե գերիներն իր համար «արդեն չկան»։

Ավելի ուշ ԱԺ նախագահը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե «կան զինվորներ և սպաներ, որոնք իրենց պարտականությունը չեն կատարել ու հայտնվել են գերության մեջ. ՀՀ սահմանը պաշտպանելու փոխարեն նախընտրել են հանձնվել»։

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը