Մեր տղաները կարող են հրաժարվել Բաքվից վերադառնալ Հայաստան. այն, ինչ հիմա կատարվում է, աբսուրդի ժանրից է․ Հռիփսիմե Ստամբուլյան
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանի կարծիքով՝ գերիների վերաբերյալ իշխանության հայտարարությունը կարող է պատճառ դառնալ, որ նրանք այլևս չցանկանան Բաքվից վերադառնալ Հայաստան։
«Գերիներին համատարած հերոսացնողն էլ են իրենք եղել՝ առանց նայելու, թե ինչ պարագայում են գերի ընկել այն ժամանակ, ու հիմա էլ ամբողջական կերպով տանում են գերիների ոչ հերոսացման պրոցեսը»,-Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա։
Ըստ պատգամավորի՝ սրանով իշխանությունն ակնհայտորեն ադրբեջանական շահն է փաստում։
«Նրանք չեն մտածում, թե ինչ տեղի կունենա հետո, երբ Ադրբեջանը տեսնի, որ տղաներին այստեղ կալանավորում են։ Սա, թերևս, բերելու է մի շատ վատ բանի, որ մեր տղաները կարող են հրաժարվել Հայաստան վերադառնալ ու խնդրեն, որ հայտնվեն որևէ երրորդ երկրում»,-ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորը։
Հռիփսիմե Ստամբուլյանն ընդգծեց՝ սա լրջագույն խնդիր է ու յուրաքանչյուր պետությունն պարտավոր է ապահովել իր երկրի քաղաքացու անվտանգությունն ու գերիներին վերադարձնել հայրենիք։
«Այն, ինչ հիմա կատարվում է, աբսուրդի ժանրից է»,-ընդգծեց նա։

Աղբյուրը՝ aysor.am