Գերիների վերաբերյալ հայտարարությունը կազմակերպված բնույթ է կրում բարձր ղեկավարության կողմից. սա մեր պետականությունը թուլացնելուն ուղղված գործողություն է. Մինասյան (տեսանյութ)
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի համար զարմանալի է, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրաժարականը պահանջելը ցավոտ կերպով ընդունվեց։
«Ես ուզում եմ հիշեցնել, որ օգոստոսի 2-ին, երբ տեղի էր ունենում Ազգային ժողովի նախագահի ընտրություն, մենք առաջադրել էինք մեր երկու գործընկերներին՝ Մխիթար Զաքարյանին ու Արթուր Սարգսյանին, այն ժամանակ մենք դեռևս ասել ենք՝ այն, ինչ Ազգային ժողովում կատարվում է առանց մեր երկու գործընկերների մասնակցության, ապօրինի է ու չի համապատասխանում ոչ միայն սահմանադրական կարգավորումներին, այլև՝ ժողովրդավարության արժեքներին»,-րագրողների հետ հանդիպմանն ասաց Մինասյանը։
Նա նշեց, թե ՍԴ-ի որոշմամբ արձանագրվել է, որ Արմեն Չարչյանը, Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանը օգոստոսի 2-ից ապօրինաբար են հայտնվել կալանավայրում
Ընդդիմադիր խմբակցության քարտուղարի խոսքով՝ Ալեն Սիմոնյանը միջազգային հարթության մեջ կատարում է հայտարարություններ, որոնք ռիսկեր են բերում ՀՀ արտաքին քաղաքականության համար։
«Նա կատարում է հայտարարություններ՝ կապված գերիների վերաբերյալ, որոնց, նախևառաջ, պետության պարտականությունն է հայրենիք վերադարձնել, մինչդեռ, դա ոչ միայն հոգեկան ցավ ու տառապանք պատճառող, այլ նաև Հայաստանի պաշտպանությունը թուլացնող հայտարարություն է ու չի բացառվում, որ սա կազմակերպված բնույթ է կրում բարձր ղեկավարության կողմից։ Նման հայտարարությունը մեր երկիրը, մեր պետականությունը թուլացնելուն ուղղված գործողություն է»,-նշեց Արծվիկ Մինասյանը։
Նրա խոսքով՝ Ազգային ժողովում տեղի ունեցած վերջին ծեծկռտուքը ցույց տվեց, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի կարևորում կարգուկանոնը, չի կարևորում քաղաքական ճիշտ մշակույթը։
«Նա չի փայլում պատգամավորական վարքի կանոններով»,-նշեց Մինասյանը։
Հարցին՝ ո՞վ է լինելու Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընդդիմության թեկնածուն, Մինասյանը պատասխանեց, որ լինելու է ընդդիմադիր երկու խմբակցություններից մեկից։
«Հարցը քննարկվել է նաև «Պատիվ ունեմ» խմբակցության հետ միասին, ես կարծում եմ՝ առաջիկայում «Պատիվ ունեմ»-ը հայտարարությամբ հանդես կգա»,-նշեց նա։

Աղբյուրը՝ aysor.am