Լրահոս

13.12.2021 11:30


18 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 66 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

18 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 66 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում դեկտեմբերի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 66 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 342 604-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 17 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 18 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9296-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 438 է, ընդհանուր առողջացածներինը՝ 325 832, փաստացի բուժվողներինը՝ 7476: Մեկ օրում արվել է 3619 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 2 451 381 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը