Լրահոս

13.12.2021 10:23


Դավթաշենի կամրջից Վաղարշյան փողոց տանող ավտոճանապարհին բախվել են երկու «Opel Astra G» մակնիշների ավտոմեքենաները. կան տուժածներ

Դավթաշենի կամրջից Վաղարշյան փողոց տանող ավտոճանապարհին բախվել են երկու «Opel Astra G» մակնիշների ավտոմեքենաները. կան տուժածներ

Դեկտեմբերի 12-ին, ժամը 21:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի կամրջից Վաղարշյան փողոց տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան բախվել է ծառին, կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են երկու «Opel Astra G» (վարորդներից մեկը՝ Հ․ Ս․, ծնված 1992 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները ավտոմեքենաներից մեկի վարորդին և ուղևոր Գ․ Ս․-ին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ:

Այս խորագրի վերջին նյութերը