Լրահոս

12.12.2021 11:21


16 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 133 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

16 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 133 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում դեկտեմբերի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 133 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 342 538-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 14 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 16 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9278-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 560 է, ընդհանուր առողջացածներինը՝ 325 394, փաստացի բուժվողներինը՝ 7866: Մեկ օրում արվել է 7135 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 2 447 762 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը