Մեկնաբանություն

12.12.2021 10:21


Ինչո՞ւ է ստում Նիկոլը

Ինչո՞ւ է ստում Նիկոլը

Հասկանալի է, որ միամիտ հարց եմ բարձրացրել։ Ուղեղ ունեցող մարդու համար պարզ է, թե ինչու է ստում Նիկոլ Փաշինյանը։

Նախ ստում է, քանզի պաթոլոգիկ ստախոս է։ Հարցնել, թե ինչու է ստում Նիկոլը նույնն է, թե հարցնես՝ ինչո՞ւ է պոռնիկը պոռնկությամբ զբաղվում։

Ստախոսությունը հիվանդություն է։ Պաթոլոգիկ ստախոս մարդը ստում է նույնիսկ այն դեպքում, երբ դրա կարիքը չկա, այսինքն՝ ստախոսը «քյար» չունի։ Նիկոլը դրանցից է։

Ստախոսը պետք է լավ հիշողություն ունենա։ Այ դրանից Նիկոլը չունի։ Նա մեկ օրվա տարբերությամբ կարող է տարբեր՝ իրար հակասող ստեր ասել ու խճճվել ստերի մեջ։ Վերջերս, օրինակ, նա հայտարարեց, որ Ալիևի հետ որևէ բանավոր պայմանավորվածություն երբևէ չի ունեցել։ Բայց բոլորն են տեսել Հ1–ին տված նրա հարցազրույցը, որտեղ նա հաստատում է, որ բանավոր պայմանավորվածությամբ է տարածքներ զիջել։

Նիկոլի ստի անսպառ տոպրակը

Նիկոլը ստում է միշտ ու ամեն առիթով։ Նրա ստերը մեկ նպատակ են հետապնդում՝ փրկել սեփական հետույքը, սեփական մեղավորության համար գտնել այլ հասցեատերեր, հիմարացնել իրեն հավատացողներին։

Նիկոլի ստի տոպրակն անսպառ է։ Ինքը ստում է, քանզի գոյություն ունի, ավելի ճիշտ՝ Նիկոլը գոյություն ունի, քանզի ստում է։ Հենց սուտը թարս պտտվեց, անմիջապես վերանալու է ինքը։

Նիկոլի ստերին գնալով քիչ են հավատում։ ՏԻՄ ընտրությունները ասվածի ապացույցներից են։ Բայց դե դա չի խանգարում Նիկոլին գնալ ստի ճանապարհով։ Այլ ճանապարհ նա չունի։

Նիկոլական վերջին ստերից մեկն այն էր, թե բա Արցախի հարցի կարգավորման որևէ տարբերակով Ղարաբաղը շանս չուներ չմնալ Ադրբեջանի կազմում։ Սա, իհարկե, լկտի սուտ է։

Այդ լկտի սուտը Նիկոլը տարածում է, որպեսզի ցույց տա, թե իբր ինքը ոչ թե հանձնող, այլ պայքարիստ է։ Ըստ Նիկոլի ստացվում է, որ ինքը մեր երկրի գլխին պատերազմ ու պարտություն է բերել, հազարավոր զոհերի ու վիրավորների պատճառ դարձել, որպեսզի Արցախն Ադրբեջանի կազմում չթողնի։ Իրոք որ «հայրենասիրությունը» սրիկաների վերջին հանգրվանն է։

Եթե Նիկոլի ստախոս տրամաբանությամբ առաջնորդվենք, ապա կստացվի, որ մենք դեռ մի բան էլ շնորհակալ պետք է լինենք նրան, որ պատերազմ ու զոհեր է բերել, քանզի Ստեփանակերտը դեռ հայաբնակ է։ Անբարոյականությունը հենց այսպես է լինում։

Իրականությունն այն է, որ Մադրիդյան սկզբունքների շրջանակներում բանակցային գործընթացի տրամաբանությունը տեղավորվում էր «Տարածքներ՝ Արցախի կարգավիճակի դիմաց» բանաձևի շրջանակներում։ Արցախի ինքնորոշման ու միջազգային ճանաչման հարցն ընդունվել էր եռանախագահողների կողմից։ Հենց դա էր պատճառը, որ Ալիևը նեղսրտում էր, որ փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։ Բայց դե ում ենք ինչ բացատրում ու ինչ հիշեցնում։ Նիկոլը ստախոս է, և վե՛րջ։

Նա հենց մի բան հանձնում է, սկսում է պիտակավորել, որ ոչ թե հանձնող, այլ փրկող երևա։ Շուշին հանձնեց, ասում է, դե Շուշին այսպես թե այնպես մնալու էր Ադրբեջանին, համ էլ՝ դժբախտ ու դժգույն քաղաք էր։

Հիմա էլ հանձնել է Արցախի պետականությունը, ասում է՝ Արցախն այսպես թե այնպես Ադրբեջանի կազմում էր լինելու։

Պաթոլոգիկ ստախոսից ու չարիքից այլ բան չէր էլ սպասվում։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը