Լրահոս

12.12.2021 08:26


Կառավարում՝ արտասովոր ձևաչափով

Կառավարում՝ արտասովոր ձևաչափով

Գորիսի խոշորացված համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը «հեռավար» կառավարում է քաղաքը, չնայած այն հանգամանքին, որ գտնվում է անազատության մեջ: Այս մասին Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գորիս խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը:

«Պարոն Առուշանյանը հիմնական որոշումներն ինքն է կայացնում, նրա հետ կապ կա եւ ընդհանուր առմամբ ինքը տեղյակ է եւ շինարարական ծրագրերին, եւ ներդրումային ծրագրերին եւ ընդհանուր առմամբ աշխատանքներին: Ճիշտ է համայնքապետարանում բաժինները աշխատում են, բայց այն բոլոր հարցերը, որոնք կապ ունեն համայնքի ղեկավարի որոշումների հետ, բնականաբար ամեն ինչ իր որոշումների միջոցով է իրականացվում: Աշխատակազմը այդ բոլոր հարցերը կազմակերպում է օրվա ընթացքում, կամ մի քանի օրվա կտրվածքով եւ իր անմիջական որոշումներով աշխատանքային ձեւակերպումները արդեն հստակ տրվում են»,-ասաց Յոլյանը` նշելով, որ հեռախոսային կապի հնարավորություն Առուշանյանի հետ իրենք մինչեւ հիմա չունեն:

Իրինա Յոլյանը գտնում է, որ Առուշանյանը պետք է անհապաղ ազատ արձակվի, քանի որ արդեն չկա այն միակ ցուցմունքը, որը նրա դեմ էր տրվել:

«Այդ ցուցմունք տվող Լուսինե Ավետյանը արդեն ներկայացրել է` որն է եղել կեղծ ցուցմունք տալու հիմքերը եւ բնական է, որ որեւէ իմաստ չկա Առուշանյանին անազատության մեջ պահել: Բայց քանի որ նախորդ նիստերի ժամանակ մենք տեսել ենք, որ ժամանակի վրա փորձում են երկարաձգել, այսինքն` այնպիսի ժամերի են նշանակում դատական նիստը, որ օրը ավարտվի եւ կարողանան երկարաձգել: Բոլորը սպասում են, որ դեկտեմբերի 27-ին Առուշանյանը պետք է ազատ արձակվի»,-ասաց նա:

Այս խորագրի վերջին նյութերը