Լրահոս

11.12.2021 21:08


Երևանում կրակոցներ են հնչել․ դեպքի վայրում հայտնաբերվել են 10-ից ավելի ինքնաձիգից արձակված պարկուճներ, Maybach մակնիշի ավտոմեքենա

Երևանում կրակոցներ են հնչել․ դեպքի վայրում հայտնաբերվել են 10-ից ավելի ինքնաձիգից արձակված պարկուճներ, Maybach մակնիշի ավտոմեքենա

Այսօր, դեկտեմբերի 11-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 14։30-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Ռիգայի փողոցում բարձրահարկ շենքերից մեկի մոտ կրակոցներ են հնչել։

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, դեպքի վայրում հայտնաբերվել են 10-ից ավելի ինքնաձիգից արձակված-կրակված պարկուճ և Maybach մակնիշի ավտոմեքենա, որի վրա կան կրակոցի հետքեր։

Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում ՀՀ ՔրՕրի երկու հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու, կրակողի ինքնությունն ու հանցագործության գործիք՝ ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ կրակոցների հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ արդյոք հիվանդանոցներում վիրավոր քաղաքացի տեղափոխե՞լ է, թե՞ ոչ։

Այս խորագրի վերջին նյութերը