Լրահոս

11.12.2021 21:46


Հրազդանի կիրճում՝ գետի ափին, ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են տղամարդու դի

Հրազդանի կիրճում՝ գետի ափին, ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են տղամարդու դի

Այսօր` դեկտեմբերի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում տղամարդու դի կա։

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները Հրազդան գետի ափին հայտնաբերել են մոտ 45-50 տարեկան տղամարդու դի։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը