Քաղաքական

11.12.2021 15:04


Փաշինյանը միակ վարչապետն է, ում դիմաց կարող եմ հպարտ երգել․ Սոնա Շահգելդյանը՝ հետախուզվելուց 2 տարի առաջ (տեսանյութ)

Փաշինյանը միակ վարչապետն է, ում դիմաց կարող եմ հպարտ երգել․ Սոնա Շահգելդյանը՝ հետախուզվելուց 2 տարի առաջ (տեսանյութ)

Երգչուհի Սոնա Շահգելդյանը դեռևս 2018 թվականին իր ֆեյսբուքյան էջում Փաշինյանի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել ու գրել․ «Միակ վարչապետն է եղել ու մյուս անդամները, ում դիմաց կարող եմ հպարտ երգել: Երբեք չի եղել նման բան մինչ այս, լավ մարդկանց համար միշտ պատրաստ եմ երգել, ով մտածում է մեր ժողորդի մասին, ամեն բան անում է: Շնորհավորում եմ իմ լավ ընկերներին, սրտանց շնորհակալ եմ հրավերի համար: Ես անկեղծ Ձեր կողքին եմ՝ առանց որևէ մտադրությունների»:

Հիշեցնենք, որ այսօր SHAMSHYAN.com-ը գրել էր, որ 2 օր է, ինչ ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզում է հայտարարվել երգչուհի Սոնա Շահգելդյանի նկատմամբ։ Ըստ լրատվամիջոցի՝ երգչուհին զբաղվել է ապօրինի ձեռնարկատիրությամբ։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը