Աշխարհ

11.12.2021 19:53


Դանիայում օմիկրոն շտամով վարակված անձանց մեծ մասը կորոնավիրուսի դեմ լիարժեք պատվաստված են եղել

Դանիայում օմիկրոն շտամով վարակված անձանց մեծ մասը կորոնավիրուսի դեմ լիարժեք պատվաստված են եղել

Կորոնավիրուսի օմիկրոն շտամով Դանիայում վարակված անձանց 75 տոկոսը վիրուսի դեմ լիարժեք պատվաստված անձին են: Իսկ ոմանք վարակվել են՝ չնայած նրա, որ անգամ ստացել են պատվաստանյութի բուստերային դեղաչափ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Dagens Nyheter-ը:

Մասնավորապես, Դանիայում օմիկրոն շտամով վարակված 1280 մարդուց 956-ը ստացել են պատվաստանյութի կրկնակի դեղաչափ, իսկ 114-ը՝ եռակի:

Դանիական TB2 հեռուստաալիքի տվյալներով՝ վերջին օրերին օմիկրոն շտամը հատկապես մեծ տարածում է ստանում 20-29 տարեկան երիտասարդների շրջանում: Փորձագետների խոսքով՝ այս տվյալները ցույց են տալիս, որ նոր տեսակի շտամը ակտիվորեն տարածվում է գիշերային ակումբներում, որտեղ հաճախ այցելում է երիտասարդությունը: Նաև այս պատճառով է, որ Դանիայի կառավարությունը դեկտեմբերի 10-ին որոշում է ընդունել փակել գիշերային ակումբները, իսկ բարերն ու ռեստորաններն աշխատելու են մինչև կեսգիշեր:

Այս խորագրի վերջին նյութերը