Երեկ զոհված 19-ամյա Վահե Մանասերյանը Երեւանից էր, տան միակ արու զավակը. 2 ամսից զորացրվելու էր (լուսանկար)
Երեկ ՀՀ արևելյան ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների հարձակման հետևանքով զոհված Վահե Մանասերյանը Երևանից էր, ունի իրենից մեծ երկու քույր: Այս մասին NEWS.am-ին հայտնեց նրա հարազատներից մեկը:
19-ամյա Վահեն 2020 թվականի փետրվարին էր զորակոչվել և 2 ամիս էր մնացել նրա զորացրվելուն:
Վահեն սովորում էր ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում` լողի բաժնում։
Վահեի դասղեկը` 70-ամյա Լիդա Վարդանյանը, Վահեին հիշում է որպես խելացի, հանգիստ, բարի, աշխատասեր աշակերտ:
«Ինչի պիտի Վահեի նման երեխաները այսօր զոհվեին, անտերուդուս վիճակ է: Այսքան տարի մեր պապերը պահել են այս հողը, հայրենիքը, ու հիմա զգում ես, որ ամեն ինչը գնում է մեր ոտքերի տակից: Վահեն խելոք, սուսուփուս, կազմակերպված երեխա էր, 2 քույր ուներ, ինքը երրորդն էր տան, միակ որդին»,-հուզված ասաց տիկին Վարդանյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 10-ին ՀՀ արևելյան ուղղությամբ (Գեղարքունիքի մարզ) Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների ձեռնարկած նախահարձակ գործողություններին դիմակայելու ընթացքում զոհվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Վահե Վաղարշակի Մանասերյանը (ծնվ. 2002թ.)։
Եվս ութ զինծառայող վիրավոր է։ Վեց զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր, մյուս երկուսինը, համապատասխանաբար, միջին և թեթև։