Երևանում պարեկը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրված հատվածով անցնող հետիոտնին
Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում Skoda մակնիշի ավտոմեքենան Մելքումովի փողոցում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն, որից հետո կատարվածի մասին ահազանգել է ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը։
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Վրաերթի ենթարկվածը, եթե մի 10 մետր իջներ ներքև ու անցներ հետիոտնի համար նախատեսված վայրով, այլ ոչ թե մի քանի մեքենաների արանքով դուրս գար, ապա դեպքը տեղի չէր ունենա։ Առողջություն ենք ցանկանում հետիոտնին, բայց եթե քաղաքակիրթ երկրում լինեինք, ապա հետիոտնը նման ձևի չէր հատի փողոցը։ 2-3ավտոմեքենա հազիվ պրծան նրան խփելուց, բայց դե Skodа-ն չկարողացավ փախցնել,ուտեղի ունեցավ վրաերթը»:
Skoda-ն հաշվառված է ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի հաշվեկշռում, իսկ վարորդը աշխատում է պարեկային ծառայության Երևանի գնդւոմ՝ որպես պարեկ։