Լրահոս

11.12.2021 10:37


Երևանում բախվել են Mercedes-ն ու մարդատար Газель-ը. Газель-ի գազաբալոնները պոկվել են, Mercedes-ի վարորդը եղել է ոչ սթափ․ կա վիրավոր

Երևանում բախվել են Mercedes-ն ու մարդատար Газель-ը. Газель-ի գազաբալոնները պոկվել են, Mercedes-ի վարորդը եղել է ոչ սթափ․ կա վիրավոր

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում Գալշոյան և Թևոսյան փողոցների խաչմերուկում՝ կամրջի հարևանությամբ, բախվել են Գառնի-Երևան թիվ 266 երթուղին սպասարկող Ռաֆայել Թադևոսյանի վարած Газель մակնիշի միկրոավտոբուսն ու Միշա Խատոյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ԱԻՆ փրկարար ծառայության թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները՝ 1 մարտական հաշվարկով։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, իսկ Газель մակնիշի միկրոավտոբուսի գազաբալոնները պոկվել են ավտոմեքենայի վրայից, և սկսվել է արտահոսք։ Հրշեջները դադարեցրել են նաև այն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

2 վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության. Mercedes-ի վարորդը եղել է ոչ սթափ։

Այս խորագրի վերջին նյութերը