Մեկնաբանություն

10.12.2021 13:27


Ինչու է Նիկոլը կալանավորում Հայաստան վերադարձած գերիներին

Ինչու է Նիկոլը կալանավորում Հայաստան վերադարձած գերիներին

2018–ին իշխանությունը վերցնելուն պես Նիկոլ Փաշինյանը սկսեց քանդել Հայոց բանակը։

Նա ու իր ընկերները մեր բանակի դեմ պայքարում էին նաև մինչև իշխանության գալը։ Տարբերությունն այն է, որ բանակը քանդելը «ժողվարչապետը» դարձրեց պետական քաղաքականություն։ Արդյունքները տեսանք 44–օրյա պատերազմի ժամանակ։

Նիկոլը հաղթած բանակը վերածեց պարտվողի։ Նա հետևողականորեն ձևավորում է դասալիք, գերի ընկնող ու պարտվող հայ զինվորի կերպարը։ Այդպես են քանդում պետությունը։

Ի դեպ, գերիների մասին։

Գերիների մասով ամբողջ մարդկության պատմության ընթացքում ոչ միանշանակ վերաբերմունք է եղել՝ բացառությամբ այն դեպքերի, երբ մարդը գերի է ընկնում այն դեպքում, երբ չունի այլ հնարավորություն (վիրավոր է, փամփուշտներն են վերջացել և այլն)։

Նիկոլական քաղաքականությունն այս մասով սկզբում պաթոսախառն էր ու տենդենցիոզ։ Նիկոլական քարոզչամեքենան հերոսացնում էր գերիներին, ինչը խայտառակություն էր։ Գերիներին պետք է ոչ թե հերոսացնել, այլ պետք է ամեն ինչ անել, որ մենք գերի վերցնենք թշնամուն, այլ ոչ թե իրենք մերոնց։ Իսկ եթե գերի ունենք, ապա պետք է զբաղվել նրանց վերադարձով, այլ ոչ թե աղմկոտ փիառ անել։

Նիկոլն ընտրությունների ժամանակ հայտարարեց, որ գերիները հանուն հայրենիքի պետք է մեկ–երկու ամիս էլ համբերեն (հանուն հայրենիքի ասելով իր իշխանությունը նկատի ուներ)։ Այդ ամիսներն անցան, բայց դեռ գերիներ ունենք։

Մինչև վերջերս գերիներին հերոսացնում էին։ Դա զարմանալի չէ, քանզի եթե պետության ղեկավարը հայտարարում է, որ երբեմն հակառակորդին հաղթելու համար պետք է նրան պարտվել կամ ասում է, որ ինքը հպարտ է մեր պարտությամբ, ապա բնական է, որ գերի ընկնելը պետք է հերոսացվի։

Նիկոլենք նաև պնդում էին, որ իրենք ամեն օր զբաղվում են գերիների վերադարձի հարցով, բայց նման հայտարարություններից հետո գնում էին Միկոնոս՝ զվարճանալու։

Հիմա նիկոլենք փոխել են իրենց քաղաքականությունը գերիների մասով ու որոշել են Հայաստան վերադարձրած գերիների մի մասին կալանավորել։

Նիկոլին, ըստ ամենայնի, գերիներ պետք չեն։ Ինքն արյունով դեմարկացիա ու դելիմիտացիա է իրականացնում։ Իրեն հայ զինվորը մեռած վիճակում է պետք, որպեսզի հիմնավորի, որ ոչ թե հենց այնպես՝ բանավոր կամ գրավոր փոխըմբռնմամբ է հանձնել, այլ պայքարել է։ Իսկ գերին Նիկոլի համար արդեն գլխացավանք է։ Նրա վերադարձի համար պետք է պայքարես։ Համ էլ գերին լեզու ունի և կարող է խոսել, ահագին բաներ պատմել։

Դրա համար էլ Նիկոլի համար գերին հանցագործ է, իսկ Ալեն Սիմոնյանի համար գերին պարզապես չկա։

Այս պատմության մեջ մնում է հռետորական հարցը՝ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը 2018–ի մայիսի 8–ից որոշեց քանդել Հայոց բանակը։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը