Աշխարհ

10.12.2021 21:15


Ավստրալիայում կինը դստերը վաճառել է տաքսու վարորդին

Ավստրալիայում կինը դստերը վաճառել է տաքսու վարորդին

Ավստրալիայում աֆղանստանցի կինը կանգնել է դատարանի առջև դստերը տաքսու վարորդին վաճառելու մեղադրանքով, որը հետագայում դաժանաբար սպանել է աղջկան։ Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը։

Քննության տվյալներով՝ 45-ամյա Սաքինա Մուհամադ Ջանը տաքսու 25 տարեկան վարորդ Մոհամեդ Ալի Հալիմիից աղջկա դիմաց ստացել է 15 հազար դոլար վճար։ Դրանից հետո կինը դստերը՝ Ռուքիա Հայդարիին պարտադրել է ամուսնանալ տղամարդու հետ։ Ավստրալիայում ամուսնության պարտադրանքը համարվում է ստրկության ձև և քրեական հանցագործություն։

Պարբերականը գրում է, որ զույգը ամուսնանալուց առաջ հանդիպել է ընդամենը չորս անգամ։ Իրավապահները պատմել են, որ ամուսնությունից հետո ամուսինների հարաբերությունները վատացել են։ Նրանք քանիցս վեճեր են ունեցել։ Վեճերից մեկի ժամանակ տղամարդը մորթել է կնոջը խոհանոցի դանակով։ Նրան ցմահ բանտարկության են դատապարտել։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը