Ավստրալացի աշակերտուհին կարողացել է ազատվել շնաձկից և փրկել ընկերոջը
Դպրոցական աղջիկը Ավստրալիայից կարողացել է ազատվել շնաձկից և օգնել է 16-ամյա երիտասարդին, որը նույնպես քիչ էր մնում դառնար շնաձկան զոհը, տեղեկացնում է Gazeta-ն՝ հղում կատարելով Daily Mail-ին։
Ինչպես պատմել են ականատեսները, նրանք լսել են ծովում լողացող երկու դեռահասների ճիչերը։
«Սկզբում մտածեցինք, որ նրանք խաղում են, իսկ հետո սկսեցին բղավել, որ իրենց վրա շնաձուկ է հարձակվել»,-ասել է ափից տեղի ունեցողին հետևող Փիթեր Հոբսը։
Աղջկան հաջողվել է հետ մղել շնաձկանը, դուրս լողալ ափ և օգնել ընկերոջը, որն ավելի թեթև վնասվածքներ էր ստացել։ Տուժածներին առաջին օգնություն է ցուցաբերել Փիթերի կինը՝ Դիանան, որը բուժքույր է, իսկ մի քանի րոպե հետո լողափ են եկել բժիշկները։
«Շնաձուկը կծել էր աղջկա ոտքը և ձեռքը, տղայի մեջքն էր քերծել»,-ասել է Դիանան։
Տղային հիվանդանոցից դուրս են գրել հաջորդ օրը, բայց նրա ընկերուհին դեռևս բժիշկների խնամքի տակ է։ Տեղի իշխանությունները հաստատել են միջադեպը և փակել լողափը, որտեղ տեղի է ունեցել շնաձկան հարձակումը։
«Ոչ ոք չկարողացավ նկարագրել, թե հատկապես ինչ շնաձուկ էր հարձակվել դեռահասների վրա, բայց ձկնորսության աշխատակիցները կզրուցեն զոհերի հետ, որպեսզի ավելի ստույգ տեղեկություն ունենան»,-ասվում է հայտարարությունում։

Աղբյուրը՝ news.am