Պաշտպանության նախարարությունում արդեն քաղաքական հաղորդագրություններ են գրում
Հիմա էլ պաշտպանության նախարարությունն է բողոքի ակցիաները շահարկում։ Վարդենիսցիները երեկ փակել էին մայրուղին. պատճառn այն է, որ իրենց ընտրված համայնքապետին իշխանությունը կալանավորել է։ Իշխանության թեկնածուն չի ընտրվել, իշխանությունը դիմել է սադրանքների՝ կալանավորելով համայնքապետի ընտրված թեկնածուին։
Նույն օրը ՀՀ արևելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ-ն սադրանքների է դիմել, ունեցել ենք 2 վիրավոր։ Պաշտպանության նախարարությունը տարածել է հաղորդագրություն, թե՝ Ադրբեջանական ԶՈւ ՀՀ երկու զինծառայողի ստացած հրազենային վիրավորումը թեթև է։
ՊՆ հաղորդագրության մյուս հատվածը ամբողջությամբ քաղաքական է։ Գրում են․ «Նույն օրը, երեկոյան, Գեղարքունիքի մարզում ներքաղաքական խնդիրներով բողոքի ակցիա իրականացնող և Վարդենիսից մայրաքաղաք տանող ճանապարհը փակած մի խումբ քաղաքացիներ, նախօրոք տեղեկանալով, որ քիչ հետո այդ ճանապարհով անցնելու է վիրավորներից մեկին Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխող մեքենան, զորամիավորման հրամանատարի տեղակալին հայտարարել են, թե խոչընդոտելու են նշված մեքենայի ընթացքը։ Այդ պատճառով մեքենան ստիպված Երևան է հասել շրջանցող ճանապարհով, ինչի հետևանքով էապես ուշացել է զինծառայողին ժամանակին և անհրաժեշտ բուժօգնության ցուցաբերումը»։
Տեքստում խոսում են բարոյական սահմաններից և այլն։
Հարց՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին․
Արդյո՞ք զինվորներն ունեցել են հրազենային թեթև վիրավորում․ այս հարցն առաջանում է, քանի որ հուլիսի 23-ին նման դեպք արձանագրվեց դարձյալ Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի տարածքում, երբ հակառակորդի հետ փոխհրաձգությայն արդյունքում ունեցել էինք 3 վիրավոր, ՊՆ-ն հայտարարեց, թե ստացել են թեթև վիրավորում, բայց պարզվեց՝ նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։
Եթե զինվորներն ունեցել են թեթև վիրավորում, ինչո՞ւ է պաշտպանության նախարարությունը շրջանցել Վարդենիսի զինվորական հոսպիտալը և հասել Երևան։ Արդյո՞ք այդ հոսպիտալը պատրաստ չէ թեթև վիրավորումները բուժելու համար։
Եթե անհրաժեշտ էր շտապ հասցնել Երևան, ինչո՞ւ ՊՆ-ն չի օգտվում սանիտարական ուղղաթիռից։ Թե՞ դրանք միայն նախարարների թռիչքների համար են, ինչպես, օրինակ, Ավանեսյանի, որը չլինելով բժիշկ՝ «շտապ օգնության» էր շտապում ուղղաթիռով։
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանի օրոք բոլոր ուժային կառույցներն են արդեն խառնվում քաղաքականությանը․ դա արտահայտվում է թե՛ պարզապես քաղաքական տեքստեր գրելով, թե՛ քաղաքական կալանավորումներով, թե՛ ռեպորտաժներով ու այլ բաներով։
Գերիների հարազատներին ընդդիմության դեմ տրամադրելուց պրծան, հիմա էլ անցել են վիրավորների հարազատներին տրամադրել հանրության դեմ։