Լրահոս

10.12.2021 12:08


Երևանում 19-ամյա վարորդը Mazda-ով Ծերեթելիի խաչմերուկում տապալել է ծառն ու կիսակողաշրջված վիճակում հայտնվել ուսումնական կենտրոնի սանդուղքների վրա

Երևանում 19-ամյա վարորդը Mazda-ով Ծերեթելիի խաչմերուկում տապալել է ծառն ու կիսակողաշրջված վիճակում հայտնվել ուսումնական կենտրոնի սանդուղքների վրա

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 19-ամյա Արմեն Անդրեասյանը իր վարած Mazda մակնիշի ավտոմեքենայով ժողովրդին հայտնի Ծերեթելիի խաչմերուկում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին, արմատից կոտրել այն, ապա առաջ ընթանալով՝ հայտնվել «Բռավո» ուսումնական կենտրոնի մուտիք մոտ, կոտրելով ցուցանակն ու գովազդային վահանակը և կիսակողաշրջված վիճակում հայտնվել նկուղ տանող սանդուղքների վրա:

Ինչպես դեպքի վայրից shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Այս խորագրի վերջին նյութերը