Լրահոս

10.12.2021 11:45


20 մահ՝ մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 347 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

20 մահ՝ մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 347 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում դեկտեմբերի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 347 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 342 115:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 20 քաղաքացի, մահացածների թիվը 7767 է:

Կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Դեկտեմբերի 10-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1464 է: Մեկ օրում, ընդհանուր առմամբ, մահացել է 20 քաղաքացի։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9229-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 1208 է, ընդհանուր առողջացածներինը՝ 324 224, փաստացի բուժվողներինը՝ 8652: Մեկ օրում արվել է 6416 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 433 927 թեստավորում:

Այս խորագրի վերջին նյութերը