Լրահոս

10.12.2021 10:22


Արմեն Չարչյանի գործով դատավոր Միսկարյանը ՍԴ որոշման հիման վրա արտահերթ դատական նիստ է նշանակել

Արմեն Չարչյանի գործով դատավոր Միսկարյանը ՍԴ որոշման հիման վրա արտահերթ դատական նիստ է նշանակել

Արմեն Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը տեղեկացնում է, որ Արմեն Չարչյանի գործով Առաջին ատյանի դատարանի դատավոր ՄԻՍԱԿՅԱՆԸ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա արտահերթ դատական նիստ է նշանակել այսօր, ժամը՝ 14:00-ին:

Հիշեցնենք, որ ՍԴ-ն երեկ որոշում էր հրապարակել, ըստ որի՝ արձանագրվեց, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ կարգավիճակ ձեռք բերելու պահից, չի կարող պահվել անազատության մեջ։
Այսինքն՝ կալանավորված պատգամավորներն անհապաղ պետք է ազատ արձակվեն ամիսներ շարունակ պահվող ապօրինի կալանքից։

Այս խորագրի վերջին նյութերը