Եգիպտոսը ղեկավարող Ռազմական խորհուրդը երկրի քաղաքացիներին կոչ է արել դեմ դուրս գալ բոլոր այն գործողություններին, որոնք խանգարում են վերականգնելու երկրի բնականոն կյանքը։ Այս մասին հայտնում է «BBC Russian»–ը։
Իրավապաշտպան կազմակերպությունների ակտիվիստները մայրաքաղաք Կահիրեում բողոքի զանգվածային երթի անցկացման համար նախապատրաստական աշխատանքներ են տանում։
Կահիրեի Թահրիր հրապարակում հավաքված ցուցարարները կոշիկներ են թափահարել ՝ ի նշան իշխանությունների նկատմամբ արհամարհանքի։ Ավելի վաղ նրանք մերժել էին վարչապետ Էսամ Շարաֆի խոստացած վերջին զիջումները։
Նա խոստացել էր տեղափոխություններ կատարել գործադիր մարմնում, ինչպես նաև ժամկետ նշանակել՝ հեռացնելու ցուցարարների մահվան համար մեղադրվողներին։
Կահիրեն պատրասվում է բողոքի նոր ցույցերի