Տնտեսական

09.12.2021 21:27


Բիզնես վարկեր՝ աննախադեպ պայմաններով. Ամերիաբանակը երկու նոր արշավ է սկսել

Բիզնես վարկեր՝ աննախադեպ պայմաններով. Ամերիաբանակը երկու նոր արշավ է սկսել

Ամերիաբանկը դեկտեմբերի 8-ից երկու նոր արշավ է սկսել՝ բիզնեսի ֆինանսավորման համար. առաջինի շրջանակում բիզնեսը վարկ ստանալուց հետո առաջին 6 ամսվա ընթացքում ոչ տոկոսագումարի, ոչ մայր գումարի վճարում չի կատարի, երկրորդի շրջանակում արտոնյալ պայմաններ են առաջարկվում այլ բանկերից վարկերն Ամերիաբանակ տեղափոխելու համար:

Բիզնեսի ֆինանսավորման վերաբերյալ Ամերիաբանակի երկու նոր առաջարկների մասին հրավիրված ասուլիսում այս մասին հայտնեց Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը:

«Սկսած 20 մլն դրամից մինչև 100 մլն դրամ՝ դրամով, դոլարով և եվրոյով վարկեր են տրամադրվելու, որոնց պարագայում հաճախորդներն առաջին 6 ամսվա ընթացքում որևէ տոկոսագումար չեն վճարելու, նաև գումար չեն վճարելու մայր գումարից: 6 ամսվա ընթացքում տոկոս չի հաշվարկվելու ընդհանրապես, դրանից հետո միայն կսկսվեն տոկոսներ հաշվարկվել»,-ասաց Բարսեղյանը:

Եթե համակարգում տարբեր արշավների շրջանակում արտոնյալ ժամանակահատվածից հետո սովորաբար տոկոսադրույքներն այնպիսին էին լինում, որ փոխհատուցում էին այդ ժամանակահատվածը, ապա տվյալ դեպքում 6 ամիս հետո կիրառվելիք տոկոսարդրույքները բավականին արտոնյալ, մրցակցային են: Մասնավորապես 6 ամիս 0 տոկոս կիրառելուց հետո 7-րդ ամսից սկսած դրամով տոկոսադրույքը լինելու է 11.9 տոկոս, դոլարի դեպքում՝ 7.9 տոկոս, եվրոյի դեպքում՝ 6.9 տոկոս:

«Երբ ընդհանուր վարկի ժամանակահատվածի համար հաշվարկում ենք արդյունավետ տոկոսադրույքը՝ այսինքն` առաջին 6 ամսվա 0 տոկոսադրույքները և հետագայում վերը թվարկված տոկոսադրույքները, ապա արդյունավետ տոկոսադրույքները վարկի ժամկետի համար ստացվում են համապատասխանաբար դրամի դեպքում՝ 10.5 տոկոս, դոլարի դեպքում՝ 6.5 տոկոս, եվրոյի դեպքում՝ 5.5 տոկոս»,-ասաց Բարսեղյանը:

Ըստ նրա՝ ի տարբերություն շատ դեպքերի՝ տվյալ դեպքում այդ տոկոսադրույքներն իսկապես աննախադեպ են: Այդ վարկերը լինելու են 4-10 տարի ժամկետով: 10 տարին, օրինակ, բիզնես վարկերի դեպքում բավականին երկար ժամանակահատված է: Արշավն ուժի մեջ է 2021-ի դեկտեմբերի 8-ից մինչև 2022 թվականի մարտի 31-ը:

Ամերիաբանկի երկրորդ արշավն ուղղված է այլ բանկերում վարկեր ունեցող հաճախորդներին: Տվյալ դեպքում մինչև մարտի 31-ը փոքր և միջին բիզնես հաճախորդները կարող են առնվազն 20 մլն դրամ և առավելագույնը 150 մլն դրամի շրջանակում իրենց վարկերը արշակի շրջանակում տեղափոխել Ամերիաբանկ և ստանալ վարկի գումարից միանվագ 5 տոկոս գումար: Եթե տեղափոխության գծով այլ բանկում նույնիսկ որոշ ծախսեր լինեն, ապա այդ գումարը կփոխհատուցի այդ ծախսերը: Դրանից հետո նորից կիրառվում են բավականին մրցակցային տոկոսադրույքները. դրամով տոկոսադրույքը լինելու է 11.9 տոկոս, դոլարի դեպքում՝ 7.9 տոկոս, եվրոյի դեպքում՝ 6.9 տոկոս: 4 տարին կրկին նվազագույն ժամկետն է, 10 տարին՝ առավելագույն:

«Այսինքն, ըստ էության, ստացվում է, որ հաճախորդները կարող են վարկն ուղղակի տեղափոխել Ամերիաբանկ և մի կողմից ստանալ բավականին մրցակցային տոկոսադրույք, մյուս կողմից՝ վարկի 5 տոկոսի չափով միանվագ գումար»,-ասաց Բարսեղյանը՝ հավելելով, որ վարկի տրամադրման համար որևէ միջնորդավճար չի գանձվելու, գրավադրման հետ կապված բոլոր հարցերը ֆինանսավորվելու են Ամերիաբանկի կողմից:

Այս խորագրի վերջին նյութերը