Լրահոս

09.12.2021 13:14


Երևանում ահագանզ է ստացվել, որ Էրեբունու հանրակացարանի 3 հարկերում ռումբ է տեղադրված. ժամանել են մեծ թվով հրշեջ-փրկարարներ ու պարեկներ

Երևանում ահագանզ է ստացվել, որ Էրեբունու հանրակացարանի 3 հարկերում ռումբ է տեղադրված. ժամանել են մեծ թվով հրշեջ-փրկարարներ ու պարեկներ

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 և ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Նոր Արեշ 35 փողոցի 127/3 շենքի հանրակացարանի 6,7 և 8-րդ հարկերում ռումբ է տեղադրված:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատներից, ինչպես նաև սակրավորներ, կինոլոգներ:

Այս պահին հրշեջներն ու պարեկները շենքից բնակիչներին տարհանել են և կատարվում են որոնողական աշխատանքներ:

Էրեբունու ոստիկանները հայտնաբերել են նաև ահազանգող քաղաքացուն, ով տեղափոխվել է ոստիկանության Էրեբունու բաժին:

Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննական բաժանմունքումնյութեր են նախապատրաստվում:

Այս խորագրի վերջին նյութերը