Նշվել է ընտանի կենդանու 2021թ. ամենազվարճալի լուսանկարը
Comedy Pet Photo Awards-2021 (CPPA) մրցույթի կազմակերպիչներն ընտրել են ընտանի կենդանիների ամենազվարճալի լուսանկարների եզրափակչի մասնակիցներին և հաղթողին, տեղեկացրել են CPPA կոմիտեի մամուլի ծառայությունում։
Բացարձակ հաղթող են դարձել Զոյի Ռոսն ու նրա Whizz pop լուսանկարը, որտեղ պատկերված է օճառի պղպջակներով խաղացող լոբրադորի ձագը։ Լուսանկարն արվել է Փենքրիջում (Մեծ Բրիտանիա)։ Զոյի Ռոսը կստանա հուշագիր, որով հաստատվում է ընտանի կենդանիների լավագույն լուսանկարչի կոչումը, կեր շան համար և դրամական պարգև երկու հազար ֆունտ սթեռլինգի չափով։
«Մենք չէինք էլ մտածում հաղթանակի մասին, բայց որոշեցինք մասնակցել մրցույթին, որովհետև մեզ դուր եկավ բարեգործական կազմակերպությանն օգնելու գաղափարը՝ պարզապես զվարճալի լուսանկար ուղարկելով,-ասել է Զոյի Ռոսը։- Փեփերը ամենաերջանիկ շնիկն է, որին մենք երբևէ հանդիպել ենք և որին խենթի պես սիրում ենք»։
Մրցույթը ստեղծվել է Փոլ Ջոյնսոն-Հիքսի և Թոմ Սալամի կողմից։ Ինչպես պատմել են կազմակերպիչները, նպատակը այն դրական և կարևոր դերը նշելն է, որը կարող են ունենալ ընտանի կենդանիները մեր կյանքում։ Այն նաև ուղղված է Մեծ Բրիտանիայում անտուն ընտանի կենդանիներին օգնություն ցուցաբերելուն. անդամավճարներից և նվիրատվություններից գոյացած հասույթի մի մասը ուղղվել է Animal Support Angels բարեգործական կազմակերպության աջակցությանը

Աղբյուրը՝ news.am