Լրահոս

09.12.2021 12:47


Կոտայքի մարզում 28-ամյա վարորդը Suzuki-ով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար

Կոտայքի մարզում 28-ամյա վարորդը Suzuki-ով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 07:50–ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 28-ամյա Դավիթ Հ.-ն իր վարած Suzuki մակնիշի ավտոմեքենայով Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտներ, Եղվարդ քաղաքի բնակիչներ, 46-ամյա Համեստ Գ.-ին և 59-ամյա Գրիգոր Գ.-ին:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկավծները օպերատիվորեն ժամանած Եղվարդի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Վարորդը այնուհետև հիվանդանոցից ինքնակամ ներկայացել է ոստիկանության Նաիրիի բաժին:

Այս խորագրի վերջին նյութերը