Քաղաքական

09.12.2021 11:19


«3+3» ձևաչափի առաջին նիստը կկայանա դեկտեմբերի 10-ին. կմասնակցի նաև Հայաստանը

«3+3» ձևաչափի առաջին նիստը կկայանա դեկտեմբերի 10-ին. կմասնակցի նաև Հայաստանը

«3+3» ձևաչափով համագործակցության հարթակի առաջին նիստը՝ նվիրված Հարավային Կովկասում «խաղաղության և կայունության ապահովման» հարցերին, տեղի կունենա փոխարտգործնախարարների մակարդակով և կանցկացվի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում: Այս մասին հինգշաբթի լրագրողներին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Հարավային Կովկասում կայուն խաղաղություն և կայունություն ապահովելու նպատակով մեր նախագահ [Թուրքիա Թայիփ Էրդողան] և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջարկած «3+3» ձևաչափով տարածաշրջանային համագործակցության հարթակի առաջին նիստը տեղի կունենա 2021 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում»,- հայտնել են Թուրքիայի արտաքին քաղաքականության գերատեսչությունում։- Նիստին, որին կմասնակցեն Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի փոխարտգործնախարարները, մեր երկիրը կներկայացնի մեր պատվիրակությունը՝ փոխարտգործնախարար դեսպան Սեդաթ Օնալի գլխավորությամբ»։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը