Լրահոս

13.07.2011 08:53


Հովհաննես Շահինյանն այլևս ՀՀԿ Արաբկիր տ/կ խորհրդի նախագահը չէ

Հովհաննես Շահինյանն այլևս ՀՀԿ Արաբկիր տ/կ խորհրդի նախագահը չէ

Հուլիսի 12–ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետական Կուսակցության Արաբկիր տարածքային կազմակերպության խորհրդի հերթական նիստը: Օրակարգում ՀՀԿ Արաբկիր տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի ընտրությունն է եղել: Նիստը վարել է ՀՀԿ խորհրդի անդամ, Երևանի փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը։ ՀՀԿ Արաբկիր տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրված է եղել միայն մեկ թեկնածու՝ Հովհաննես Շահինյանի տեղակալ, ՀՀԿ–ական Արմեն Մարտոյանը։ Հենց նա էլ ընտրվել է ՀՀԿ Արաբկիր տ/կ խորհրդի նախագահ: ՀՀԿ Արաբկիր տարածքային կազմակերպության խորհրդի նախկին նախագահ Հովհաննես Շահինյանը ներկայացրել է խորհրդի կողմից իրականացված աշխատանքները:

Նշենք, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ Շահինյանին հեռացրնելու մասին որոշումը վաղուց է կայացված եղել, քանի որ նրա անունը կապվում է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի հետ, ով մեղադրվում է քրեական գործի նյութեր կեղծելու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը