Քաղաքական

08.12.2021 17:08


Թուրք պատգամավորները ծեծկռտուք են սարքել խորհրդարանում բյուջեի քննարկման ժամանակ (տեսանյութ)

Թուրք պատգամավորները ծեծկռտուք են սարքել խորհրդարանում բյուջեի քննարկման ժամանակ (տեսանյութ)

Թուրք պատգամավորները չորեքշաբթի ծեծկռտուք են սարքել երկրի Մեծ ազգային ժողովում ընթացող լսումների ժամանակ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով թուրքական աղբյուրին:

Թուրքիայի «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության և հիմնական ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավորները կոշտ բանավեճի են բռնվել հաջորդ տարվա բյուջեի պլանավորման հարցով հանձնաժողովի լիագումար նիստի ժամանակ: Այնուհետև բանավեճը վերածվել է ծեծկռտուքի:

Կատարվածն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրել են թուրական ԶԼՄ-ները: Տուժածների մասին հաղորդում չի ստացվել:


Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը