Աներձագ Հրաչի հերթական ցինիզմը և սուտը Գերասիմ Վարդանյանի մասին
ԱԺ-ում դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած միջադեպից հետո, որի ժամանակ ՔՊ-ական մի շարք պատգամավորներ և պատգամավորների օգնականներ խմբակային հարձակում էին գործել ընդդիմադիր պատգամավորների օգնականներ Գերասիմ Վարդանյանի, Տարոն Ղազարյանի և Սևակ Նազարյանի վրա, «Ազատության» հետ հարցարույցում Հրաչյա Հակոբյանը հայտարարել է, թե, իբր, «Գերասիմ Վարդանյանը Արարատ Միրզոյանի սպանության փորձի մեջ է մեղադրվում»:
Հայտնենք, որ սույն ՔՊ-ականը բացարձակապես ստում է՝ ունենալով երկու նպատակ. 1. Գերասիմ Վարդանյանին վերագրելով ծանր մեղքեր՝ փորձ է կատարվում Գերասիմ Վարդանյանից կերտել հանցագործի կերպար, 2. ստեղծել տպավորություն, թե, իբր, Գերասիմն է հարձակում գործել իրենց վրա:
Հայտնենք, որ Արարատ Միրզոյանի վրա հարձակում գործելու առիթով հարուցված քրեական գործի մասով քննչական խմբին են փոխանցվել բոլոր անհրաժեշտ տեսագրություններն ու ապացույցները, ըստ որի՝ Գերասիմ Վարդանյանը նոյեմբերի 9-ի երեկոյան և լույս 10-ի գիշերվա համապատասխան ժամերին գտնվել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ շենքում և որևէ կապ չունի նշված հարձակման հետ:
Աներձագ Հրաչի՝ օրը ցերեկով հանրությանը խաբելու, ստելու և մոլորեցնելու փաստն առավել քան ցցուն է, քանի որ մինչ օրս Գերասիմ Վարդանյանի վրա նշված գործով չկա որևէ մեղադրանք:
Հետևաբար՝ Հրաչյա Հակոբյանի սույն հայտարարությունը խղճուկ քայլ է, որով ինքը և իր խմբակը փորձում են հանցագործից վերածվել տուժողի, ինչը, բնականաբար, չի ստացվելու:

Աղբյուրը՝ yerkir.am