Աշխարհ

08.12.2021 21:15


Թուրքիայի 10% հարուստները տնօրինում են ողջ երկրի եկամուտների 54%-ը

Թուրքիայի 10% հարուստները տնօրինում են ողջ երկրի եկամուտների 54%-ը

Թուրքիայի բնակչության ամենահարուստ 10%-ը տնօրինում է ողջ երկրի եկամուտների 54%-ը: Այս մասին հայտնի է դարձել Փարիզի World Inequality Lab-ի կողմից կազմվող համաշխարհային անհավասարության մասին 2021 թվականի զեկույցից:

Զեկույցի` Թուրքիային վերաբերող մասում նշվում է, որ վերջին 15 տարում այդ երկրում շարունակում է աճել անհավասարությունը (եկամուտների անհավասար բաշխումը): Վերջին 3 տարում էլ Թուրքիայի տնտեսական աճի տեմպերի դանդաղելու հետևանքով նվազել է բնակչության բոլոր շերտերի եկամուտները:

Երկրում մեկ չափահասին բաժին ընկնող միջին տարեկան եկամուտը կազմել է 85.000 լիրա (6.250 դոլար): Բնակչության առավել նվազ եկամուտներ ունեցող 50%-ի շրջանում մեկ չափահասին բաժին ընկնող տարեկան եկամուտը կազմել է 20.260 լիրա (1490 դոլար), նույն ցուցանիշը ամենաշատ եկամուտ ունեցող 10%-ի դեպքում միջինը կազմել է 463000 լիրա (34000 դոլար)՝ մոտ 23 անգամ ավել: Թուրքիայի բնակչության ամենահարուստ 10%-ը տնօրինում է ողջ երկրի եկամուտների 54%-ը, առավել պակաս եկամուտ ունեցող 50%-ի եկամուտները կազմում են ողջ երկրի եկամուտների 12%:

Ըստ հիշյալ զեկույցի՝ հավասարության տեսանկյունից ամենաբարենպաստ դիրքում է հայտնվել եվրոպական տարածաշրջանը, իսկ ամենավատ վիճակն արձանագրվել է Մերձավոր Արևելքում:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը