Աշխարհում հայտնաբերվել Է COVID-19-ով վարակման ավելի քան 267 միլիոն դեպք
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում դեկտեմբերի 8-ի առավոտվա դրությամբ կազմել Է 267 միլիոն 182 հազար 894: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները: Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 5 միլիոն 271 հազար 668 մարդու:
COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը և Բրազիլիան: Վարակվածների և մահացածների թվով առաջատարը մնում Է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել Է 49 միլիոն 387 հազար 208 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը երկրում հասել Է 791 հազար 514-ի: Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում Է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել Է 34 միլիոն 656 հազար 822-ի, իսկ ախտահարման հետևանքներից մահացածների թիվի այս երկրում կազմել Է 473 հազար 952 մարդ:
Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում Է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել Է 22 միլիոն 157 հազար 726 հիվանդացած, նրանցից մահացել Է 616 հազար 18 մարդ: Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարևորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը դեկտեմբերի 8-ի առավոտվա դրությամբ կազմել Է 678,3: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 2433, Հնդկաստանում՝ 339, Բրազիլիայում՝ 2869 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: