Քաղաքական

08.12.2021 11:38


«Ոնց որ թուրքի համար ծառա լինեք». «Բառերդ չափավորի». Վեճ՝ անհետ կորածի հարազատւ և Հովիկ Աղազարյանի միջև

«Ոնց որ թուրքի համար ծառա լինեք». «Բառերդ չափավորի». Վեճ՝ անհետ կորածի հարազատւ և Հովիկ Աղազարյանի միջև

Պարոն Ազարյան, մեկ-մեկ բարև էլ տուր, թե՞ դրան էլ արժանի չենք. Մեկը ձեզ այնքան հարց ունեմ տալու: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ԱԺ մուտքի մոտ անհետ կորածների և զոհված զինծառայողների հարազատների բողոքի ակցիայի ժամանակ դիմելով ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին, ասաց անհետ կորածի հարազատներից Արսեն Ղուկասյանը:

Հովիկ Աղազարյանը, որ արդեն ներս էր մտնում, վերադարձավ և ասաց. «Ես բարևեցի, դու զբաղված էիր: Ահաասարսուռ տեսք ես ընդունել, որ վախենա՞նք: Հարց ունես, տուր, պատասխանը կստանաս»:

Ղուկասյանն էլ արձագանքեց. «Ի՞նչ պատասխան ունեք մեզ տալու: Տնաշեններ, ոնց որ թուրքի համար ծառա լինեք»:

«Բառերդ չափավորի»,-ասաց պտգամավորը, և ստացավ պատասխան., «Չափավորում եմ, ինչ ասել ես, էդ եմ ասում: Քոե ասածն եմ քո դեմն ասում»:

Հիշեցնենք, որ անհետ կորած և գերեվարված զինծառայողների հարազատները, որոնք նախօրեին բողոքի ակցիա էին իրականացրել կառավարության մոտ, նաև փակել էին Տիգրան Մեծի պողոտայի՝ Հանրապետության հրապարակ մտնող և կառավարության շենքին հարող հատվածը, այսօր առավոտից Ազգային ժողովի շենքի մոտ են և շարունակում են իրենց բողոքի ակցիան:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը