Քաղաքական

08.12.2021 11:06


Հրաչյա Հակոբյանը մուտք է գործել ԱԺ օգնականների համար նախատեսված մուտքից, վախենալով հիմնական մունքի մոտ հանդիպել անհետ կորածների ու գերիների հարազատներին

Հրաչյա Հակոբյանը մուտք է գործել ԱԺ օգնականների համար նախատեսված մուտքից, վախենալով հիմնական մունքի մոտ հանդիպել անհետ կորածների ու գերիների հարազատներին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ տելեգրամ ալիքներից մեկը Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ տեսանյութ հրապարակեց, որում վերջինս ինչ-որ զրույցի ընթացքում մասնավորապես նշում էր, որ իր համար գերիները չկան:

Ալեն Սիմոնյանի այդ խոսքերից հետո անհետ կորածների և գերիների հարազատները մայրաքաղաքում և Գյումրիում դուրս էին եկել փողոց, իրենց բողոքն ու զայրույթն արտահայտելու համար։ Մայրաքաղաքում անգամ Հանրապետության Հրապարակ տանող փողոցներ են փակել, որտեղ տեղակայված է ՀՀ Կառավարության շենքը։

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, զոհվածների և գերիների հարազատները նույնպես հավաքվել էին Ազգային ժողովի ու Կառավարության շենքերի մոտ։

Zham.am-ի տեղեկությունների համաձայն, Նիկոլ Փաշինյանի անեդորդին՝ Հրաչյա Հակոբյանը, որը նաև համատեղությամբ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր է, զոհվածների և գերիների հարազատների հետ հանդիպումից խուսափելու համար Ազգային ժողովի շենք է մուտք գործել օգնականների համար նախատեսված մուտքից։

Այս խորագրի վերջին նյութերը