Ադրբեջանական ԶԼՄ-ները ցնծում են. «Ալեն Սիմոնյանը հայ գերիներին հավասարեցրել է ահաբեկիչների հետ»
Այսօր տելեգրամ ալիքներից մեկը Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ տեսանյութ հրապարակեց, որում վերջինս ինչ-որ զրույցի ընթացքում մասնավորապես նշում էր, որ իր համար գերիները չկան:
«- Օրինակ՝ երկու, երեք ամիս էլ մեր գերիները կարող են սպասե՞լ․․․
– Ալեն Սիմոնյան.- զուգահեռ խոսում է․«Ճիշտաասում, ճիշտաասում․․․»։
– Այսպիսի բաներ որ ասում են, մարդկանց մեջ․․․
– Ալեն Սիմոնյան.- Ո՛չ, սխալ ա, չեն հասկանում։ Էդ գերիների, էդ մարդկանց, զինվորների նպատակը ո՞րն է եղել, որ գնացել են։
– Պաշտպանել հայրենիքը:
– Ալեն Սիմոնյան.- Հայրենիքը։ Հիմա կներես, կարող ա մի քիչ սխալ բան եմ ասում, բայց ես էդ գերիներին համարում եմ, որ արդեն իրանք չկան, իմ համար չկան։ Իսրայելը, Իսրայելը, Իսրայելը երբ որ տեռորիստը վերցնում է ինքնաթիռ, ինքը տեռորիստի հետ չի բանակցում, ինքը խփում ա էդ ինքնաթիռը։ Իսկ գիտե՞ք էդ գերիները ովքեր են, էդ գերիները ովքեր են։
– Կուզեմ ձեզնից լսեմ:
– Ալեն Սիմոնյան.- էն մարդիկ են, որոնք զենքը դրել և փախել և մոլորվել են։ Ես սա բարձր չեմ կարող ասել։ Ձեզ չի՞ հետաքրքրում՝ ինչի՞ էդ գերիների ծնողները հիմա ակտիվ չեն։
– Ինձ շատ ա հետաքրքրում սա։
– Ալեն Սիմոնյան.- Որովհետև, որովհետև, որովհետև էդ մարդիկ գիտեն, որ էդ մարդիկ դասալքություն են արել, իրանք զենքը դրել և փախել են, հայտնվել են գերության մեջ»,-մասնավորապես նշում է ԱԺ նախագահը:
Ավելի ուշ հրապարակվեց այդ տեսանյութի ամբողջական տարբերակը, ուր Ալեն Սիմոնյանը կրկին անդրադարձել էր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի զեկույցի առնչությամբ հայտնած իր աղմկահարույց մտքերին՝ ըստ էության պնդելով դրանք, բայց դրա մասին՝ այլ առիթով:
Տպավորություն է, որ կամ Ալեն Սիմոնյանի մանկության վարդագույն երազանքը ադրբեջանական լրատվամիջոցների էջերից չիջնելն է, կամ այս արտահոսքով առավել ողբերգական դրվագ են փորձում քողարկել:
Ինչևէ, ավանդույթի համաձայն՝ ադրբեջանական լրատվամիջոցները կրկին ցնծում են Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ:
Մասնավորապես ադրբեջանական իշխանամերձ caliber.az-ը այդ առնչությամբ իր հրապարակումը վերնագրել էր այսպես՝ «Ալեն Սիմոնյանը հայ գերիներին հավասարեցրել է ահաբեկիչների հետ»:
Հաջորդիվ կայքը գրել է, որ հերթական սկանդալն է բորբոքվել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի անվան շուրջ:
Ադրբեջանական լրատվամիջոցը նաև թարգմանաբար ներկայացրել է ԱԺ խոսնակի մտքի «գոհարները»:
Ալեն Սիմոնյանի համար ոչ ամոթաբեր և ոչ էլ արտառոց է իր անհեթեթ ու վտանգավոր հայտարարություններով հայտնվել ադրբեջանական լրատվամիջոցների էջերում, սակայն վերջինս կարծես թե չի գիտակցում, որ իր հայտարարություններում լուրջ սպառնալիք է ստեղծում մեր գերիների կյանքի ու առողջության համար, եթե դա նրան, իհարկե, հետաքրքիր է:
Ադրբեջանական ԶԼՄ-ները ցնծում են. «Ալեն Սիմոնյանը հայ գերիներին հավասարեցրել է ահաբեկիչների հետ»
Այսօր տելեգրամ ալիքներից մեկը Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ տեսանյութ հրապարակեց, որում վերջինս ինչ-որ զրույցի ընթացքում մասնավորապես նշում էր, որ իր համար գերիները չկան:
«- Օրինակ՝ երկու, երեք ամիս էլ մեր գերիները կարող են սպասե՞լ․․․
– Ալեն Սիմոնյան.- զուգահեռ խոսում է․ «Ճիշտ ա ասում, ճիշտ ա ասում․․․»։
– Այսպիսի բաներ որ ասում են, մարդկանց մեջ․․․
– Ալեն Սիմոնյան.- Ո՛չ, սխալ ա, չեն հասկանում։ Էդ գերիների, էդ մարդկանց, զինվորների նպատակը ո՞րն է եղել, որ գնացել են։
– Պաշտպանել հայրենիքը:
– Ալեն Սիմոնյան.- Հայրենիքը։ Հիմա կներես, կարող ա մի քիչ սխալ բան եմ ասում, բայց ես էդ գերիներին համարում եմ, որ արդեն իրանք չկան, իմ համար չկան։ Իսրայելը, Իսրայելը, Իսրայելը երբ որ տեռորիստը վերցնում է ինքնաթիռ, ինքը տեռորիստի հետ չի բանակցում, ինքը խփում ա էդ ինքնաթիռը։ Իսկ գիտե՞ք էդ գերիները ովքեր են, էդ գերիները ովքեր են։
– Կուզեմ ձեզնից լսեմ:
– Ալեն Սիմոնյան.- էն մարդիկ են, որոնք զենքը դրել և փախել և մոլորվել են։ Ես սա բարձր չեմ կարող ասել։ Ձեզ չի՞ հետաքրքրում՝ ինչի՞ էդ գերիների ծնողները հիմա ակտիվ չեն։
– Ինձ շատ ա հետաքրքրում սա։
– Ալեն Սիմոնյան.- Որովհետև, որովհետև, որովհետև էդ մարդիկ գիտեն, որ էդ մարդիկ դասալքություն են արել, իրանք զենքը դրել և փախել են, հայտնվել են գերության մեջ»,-մասնավորապես նշում է ԱԺ նախագահը:
Ավելի ուշ հրապարակվեց այդ տեսանյութի ամբողջական տարբերակը, ուր Ալեն Սիմոնյանը կրկին անդրադարձել էր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի զեկույցի առնչությամբ հայտնած իր աղմկահարույց մտքերին՝ ըստ էության պնդելով դրանք, բայց դրա մասին՝ այլ առիթով:
Տպավորություն է, որ կամ Ալեն Սիմոնյանի մանկության վարդագույն երազանքը ադրբեջանական լրատվամիջոցների էջերից չիջնելն է, կամ այս արտահոսքով առավել ողբերգական դրվագ են փորձում քողարկել:
Ինչևէ, ավանդույթի համաձայն՝ ադրբեջանական լրատվամիջոցները կրկին ցնծում են Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ:
Մասնավորապես ադրբեջանական իշխանամերձ caliber.az-ը այդ առնչությամբ իր հրապարակումը վերնագրել էր այսպես՝ «Ալեն Սիմոնյանը հայ գերիներին հավասարեցրել է ահաբեկիչների հետ»:
Հաջորդիվ կայքը գրել է, որ հերթական սկանդալն է բորբոքվել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի անվան շուրջ:
Ադրբեջանական լրատվամիջոցը նաև թարգմանաբար ներկայացրել է ԱԺ խոսնակի մտքի «գոհարները»:
Ալեն Սիմոնյանի համար ոչ ամոթաբեր և ոչ էլ արտառոց է իր անհեթեթ ու վտանգավոր հայտարարություններով հայտնվել ադրբեջանական լրատվամիջոցների էջերում, սակայն վերջինս կարծես թե չի գիտակցում, որ իր հայտարարություններում լուրջ սպառնալիք է ստեղծում մեր գերիների կյանքի ու առողջության համար, եթե դա նրան, իհարկե, հետաքրքիր է:
Աղբյուրը՝ 168.am