«Ջավախքը նոր մարտահրավերներին ընդառաջ» նշանաբանով խորհրդաժողովը կկայանա ապրիլի 21-ին
«Ջավախքը նոր մարտահրավերներին ընդառաջ» խորագրով խորհրդաժողովը տեղի կունենա վաղը՝ ապրիլի 21-ին, Ախալքալաքի «Արարատ» ռեստորանային համալիրում, տեղական ժամանակով 10:30-ին: Այդ մասին, Ա-ինֆոյի տեղեկացմամբ, հայտնել է միջոցառման նախաձեռնող կողմը։
Խորհրդաժողովին մասնակցելու են տարածաշրջանում գործող տարբեր հասարակական-քաղաքական կազմակերպությունների ղեկավարներ, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ, նաև երկրում առկա տարբեր դեսպանատների, իշխանամետ և ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ, ովքեր էլ պետք է դասակարգեն ու քննարկեն Սամցխե-Ջավախքում առկա հիմնախնդիրները՝ մատնանշելով դրանց լուծման ամենահավանական ուղիները:
Հիշեցնենք, որ Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի կողմից կազմակերպված խորհրդաժողովի անցկացումը ծրագրված էր դեռևս ապրիլի սկզբներին, սակայն, Վրաստանում առաջացած իրավիճակը նկատի ունենալով, հանդիպման իրականացումը հետաձգվել էր: