Լրահոս

07.12.2021 14:24


Խոշոր հրդեհ` Երևանում. հրշեջներն ու հագուստի խանութի աշխատակիցները պայքարել են կրակի դեմ

Խոշոր հրդեհ` Երևանում. հրշեջներն ու հագուստի խանութի աշխատակիցները պայքարել են կրակի դեմ

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:55-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայութան 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գրիգոր Լուսավորիչ 12 հասցեի նկուղային հարկից ծուխ է դուրս գալիս և կան կասկածներ, որ հնարավոր է, կրակի արդյունք է դա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 1, 8 հրշեջ-փրկարարական ջոկատներից 1 մարտական հաշվարկ:

Ժամանել են նաև Երևան քաղաքի փրկարարական վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը՝ Տոնոյանի գլխավորությամբ:

Հրշեջները քաղաքացիների և հրդեհի վայրի «Եվրոպական հագուստ» խանութի աշխատակիցների հետ, նախ վտանգելով իրենց կյանքը, կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն:

Ծխի հետևանքով խոշոր չափի վնաս է պատճառվել «Եվրոպական հագուստ» խանութին, որտեղ վնասվել է նաև մեծ քանակի հագուստ:

Հրշեջները մեծ դժվարությամբ էին կարողանում ճեղքել նկուղային հարկում ծխի և կրակի գոտին, քանի որ տարածքը նաև մութ էր:

Բարեբախտաբար, տուժածներ չկան:

Ոստիկանությունն ու ԱԻՆ-ը պարզում են կրակի առաջացման պատճառը:

Այս խորագրի վերջին նյութերը